Հայաստանի սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում պատսպարման խնդիրը դեռ արդիական է․ ապաստարանները կահավորված չեն, իսկ բնակչությունն անպատրաստ է։
Խնդիրն ավելի բազմաբովանդակ ու բարդ է խոշոր համայնքներում, օրինակ՝ Վարդենիսում, որը հայ-ադրբեջանական շփման գծից 15-20 կմ հեռավորության վրա է։ Համայնքի երիտասարդները վերջին մի քանի ամսվա ընթացքում ակտիվ ներգրավված են իրենց համայնքի խնդիրների լուծման աշխատանքներում՝ այդ թվում այս հարցում։
Նման հնարավորություն է ընձեռել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնած ծրագիրը։