Սիրելի՛ հետևորդներ,
Դուք մեզ շատ եք հարցնում, թե ինչպես մասնակցել «Իրավահավասար քաղաքացի» հանրային արշավին, որն իրականացնում է
Իրազեկ քաղաքացիների միավորում - Union of Informed Citizens հասարակական կազմակերպությունը։
Մենք հիշեցնում ենք, որ արշավի շրջանակում կազմակերպությունը ստեղծել է
Չարաճճի պաշտոնյաներ ֆեյսբուքյան խումբը, որն օգնում է բացահայտել պաշտոնյանների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը:
Խմբում դուք կարող եք տեղադրել ձեր կողմից տեսա/ լուսանկարահանված դրվագները, որոնցում պաշտոնյաները խախտում են երթևեկության կանոնները:
Բոլոր նման դեպքերին Իրազեկ քաղաքացիների միավորման իրավաբանական թիմը տալու է իրավական ընթացք՝ հետամուտ լինելով, որ օրինախախտ պաշտոնյաները ենթարկվեն պատասխանատվության: Օրեր առաջ կազմակերպությունը պաշտոնական նամակով դիմել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ խնդրելով ծառայողական քննություն սկսել մեքենան Կառավարության շենքի դիմաց կայանած ոստիկանների նկատմամբ: Նամակի լուսանկարները հրապարակում ենք կից։
Մենք ձեզ տեղյակ կպահենք այս դեպքերի իրավական ընթացքի մասին։ Իսկ մինչ այդ, միացեք Չա
րաճճի պաշտոնյաներ խմբին այս հղումով՝
ht
tps://www.facebook.com/groups/2193059100887196/#
քաղհասարակությունըքեզհամար#չարաճճիպաշտոնյաներ