Մանկապարտեզ բոլոր երեխաների համար
Օգոստոսի 21-ին Գորիսի Իմփակտ Հաբում (Մաշտոցի փ., 100) քննարկում ենք Հայաստանում մանկապարտեզների համահավասար մատչելիության ապահովման եւ այս ոլորտում խտրականության վերացման հիմնախնդիրը: Սկիզբը ժամը 15-ին, մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված մարդկանց եւ կազակերպությունների համար: Մասնակցում են Գորիսի, Սիսիանի եւ, հավանաբար, Տեղի համայնքապետարանների ներկայացուցիչները, մանկապարտեզների տնօրեններ եւ ուրիշներ:

Իսկ օգոստոսի 22-ին Վայքի համայնքապետարանում նույն խնդրի շուրջ քննարկումը տեղի կունենա ժամը 11-ին: Հրավիրում եմ մասնակցելու, եթե խնդիրը մտահոգում է ձեզ:

Քննարկումների տեսագրությունը ավելի ուշ կներկայացվի հանրությանը:
__________________________________________________________________
Այս քննարկումների շարքն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) դրամաշնորհային աջակցությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից իրականացվող «Մանկապարտեզ բոլոր երեխաների համար» ծրագրի շրջանակներում:

#Մանկապերտեզբոլորիհամար
#ՔաղհասարակությունըՔեզՀամար
Քաղաքացիական հասարակությունը՝ հանուն քաղաքացու արժանապատվության եւ իրավունքի։

Բոլոր երեխաները սահմանադրությամբ հավասար հնարավորություն պիտի ունենան մանկապարտեզ հաճախելու։

Կրթությունը սկսվում է մանկապարտեզից եւ ոչ թե դպրոցից։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website