Մրցույթ՝ «Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբում
Վերջին շրջանում հաճախակի դարձած ճանապարհատրանuպորտային պատահարների լույսի ներքո երթևեկության կանոնների խիստ պահպանումն առավել քան արդիական է։

Հիշեցում ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է հանրային արշավ, որի շրջանակում ստեղծել է «Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խումբը, որն օգնում է բացահայտել տարբեր պետական և, մասնավորապես, իրավապահ մարմինների պաշտոնյանների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը:

Խմբում քաղաքացիները կարող են վերբեռնել իրենց կողմից տեսա կամ լուսանկարահանված դրվագները, որոնցում պաշտոնյաները խախտում են երթևեկության կանոնները, օրինակ՝ կայանում են մեքենան դրա համար չնախատեսված վայրերում, երթևեկում են առանց ամրակապվելու, մգացված ապակիներով մեքենաներով, ծխում են արգելված վայրերում և այլն:
Հրապարակման մեջ պետք է հնարավորինս նկարագրել, թե ինչ խախտում է տեղի ունենում, ինչ պաշտոնյայի կողմից: Ցանկալի է նշել նաև խախտումը կատարելու վայրը և ժամանակը:

Բոլոր նման դեպքերին ԻՔՄ իրավաբանական թիմը տալու է իրավական ընթացք՝ հետամուտ լինելով, որ օրինախախտ պաշտոնյաները ենթարկվեն պատասխանատվության:

Խմբի գործունեության առաջին երեք ամիսների ընթացքում 100 հազարական դրամներ կստանան․
Ամենամեծ ներգրավվածությամբ ու հասարակական հնչողությամբ հինգ հրապարակումների հեղինակները,
Ամենաշատ նյութեր ուղարկած մասնակիցը,
Ամենակոպիտ խախտումն արձանագրած մասնակիցը:

Խմբի կանոններին կարող եք ծանոթանալ ստորև հղումով։

#քաղհասարակությունըքեզհամար
#չարաճճիպաշտոնյաներ

https://www.facebook.com/groups/2193059100887196
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website