Մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց
Հանուն Հավասար Իրավունքների ՀԿ, «Հոդված 3» ակումբ • "Article 3" Club-ը Հայաստանից և սփյուռքի հայրենակիցների աջակցությամբ շարունակում են իրականացնել մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց:

Պատերազմի հետևանքով տուժած կանայք նոր մասնագիտություններ են ձեռք բերել, որը նրանց հնարավորություն կտա առավել մրցունակ դառնալու աշխատաշուկայում և ստանալու մասնագիտական հմտություններ, որոնցով շատ ավելի հեշտությամբ կկարողանան աշխատել ու ընտանիքի համար անհրաժեշտ գումար վաստակել։

Ծրագրի մասնակիցները դասընթացների շնորհիվ ստացել են վարսահարդարի, կոսմետոլոգի, ֆլորիստի, խմորեղենի պատրաստման և ձևավորման մասնագետի ու հաշվապահի մասնագիտություններ, որոնք հայաստանյան եւ արցախյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ են։
Մի քանի ամիս տևած մասնագիտական խորացված դասընթացներից և պրակտիկայից հետո մեր բարերարների աջակցությամբ կանանց նվիրվել է նաև անհրաժեշտ աշխատանքային գործիքները։ Իսկ ծրագրի առաջին փուլի մասնակիցներից շատերն արդեն աշխատում են իրենց նոր մասնագիտություններով:

Ծրագիրը շարունակական է և Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունը դառնալու է կարևորագույն միջոց վերափոխելու և պատերազմի արհավիրքից վերականգնելու ամենաթանկը կորցրած ընտանիքներին:

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել անհատ բարերարների աջակցության շնորհիվ՝ այս հարթակի միջոցով՝
https://bit.ly/36JCCCY

Դուք էլ կարող եք դառնալ բարերար՝ ֆինանսապես աջակցելով, նոր մասնագիտություն ու աշխատանք նվիրելով պատերազմից տուժած կանանց։

ՄԻԱՑԵ՛Ք՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ
https://shorturl.at/fmAGP
---------------------------------------------------------------------
Քաղաքացիական հասարակությունը՝ հանուն քաղաքացու արժանապատվության և իրավունքի։
#նվիրիրաշխատանք
#դարձիրբարերար
#քաղհասարակությունըքեզհամար
#civilsociety4you

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website