«Որտե՞ղ է մեր ապաստարանը»․ Վարդենիս
Վարդենիսի ակտիվ երիտասարդների ներգրավմամբ համայնքում իրականացվում է «Որտե՞ղ է մեր ապաստարանը» տեղեկատվական արշավը, որի նպատակն է ապաստարանների խնդրի մասին իրազեկումը և հանրային ներգրավվածության խրախուսումը համայնքային որոշումներում։

Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia-ի և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / MWCC NGO-ի օժանդակությամբ։

Ծրագրի շրջանակում Վարդենիսի մի խումբ ակտիվ երիտասարդներ իրենց համայնքում կազմակերպել են նկարահանումներ, պատրաստել ռեպորտաժներ և կազմակերպել հարցումներ՝ հասկանալու, թե որքանով են բնակիչները տեղեկացված ապաստարանների խնդրի և արտակարգ իրավիճակներում առաջնային գործողությունների մասին։

Արշավի շրջանակում բացված «Որտե՞ղ է քո ապաստարանը» ֆեյսբուքյան էջում Վարդենիսի երիտասարդները բարձրաձայնում են խնդրի մասին և հանդես գալիս լուծումներով և առաջարկներով՝ խրախուսելու հանրային մասնակությունը ՏԻՄ որոշումների կայացմանը։

Ֆեյսբուքյան էջը վարում են հենց Վարդենիսի երիտասարդները։
Հետևի՛ր էջին ու աջակցիր երիտասարդների ջանքերին։
https://www.facebook.com/profile.php?id=61550543155026

----------------------------------------------------------------------------------
Քաղաքացիական հասարակությունը՝ հանուն քաղաքացու արժանապատվության եւ իրավունքի։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website