Վեբինար «Կիբերանվտանգություն և ծնողական վերահսկողություն» թեմայով
Հանրային լրագրության ակումբը մանկավարժներին և ծնողներին առաջարկում է միանալ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ին կազմակերպվող վեբինարին՝ «Կիբերանվտանգություն և ծնողական վերահսկողություն» թեմայով

Թվային գրագիտությունը ժամանակակից մարդու համար ամենապահանջված կարողություններից մեկն է։ Վեբինարի արդյունքում դուք կհամալրեք ձեր գիտելիքները կիբերանվտանգության հասկացության վերաբերյալ, կծանոթանաք գործիքների, որոնք կօգնեն թվային աշխարհում երեխաների սպառած բովանդակությունը վերահսկելուն և մեդիա միջավայրում հմտորեն կողմնորոշվելուն։

Վեբինարի բանախոսներն են՝
- Գեղամ Վարդանյան՝ Media.am կայքի խմբագիր, փաստերի ստուգման ու մեդիա ոլորտի մասնագետ
- Սեդա Առաքելյան՝ Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի օգնական, փաստերի ստուգման ուղղությամբ մասնագիտացած լրագրող

Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 15, 2023 թ․՝ ժամը 09։00
Գրանցվելու համար սեղմեք այստեղ՝
https://forms.gle/vdPpGVoQqSCt5Z4x8

Գրանցված մասնակիցները դասընթացից առաջ կստանան Zoom հարթակի հղումը։

Վեբինարը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում և այն մարզային վարպետության դասընթացների մի մասն է։ Նախագիծն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։
#MILA #accelerator #medialiteracy

https://www.facebook.com/events/710372817125759/?ref=newsfeed
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website