«Որտե՞ղ է մեր ապաստարանը․ համախմբվում ենք լուծելու մեր խնդիրները» խորագրով կրթական-տեղեկատվական արշավը մոտեցավ ավարտին
Ավարտին մոտեցավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia-ի «Որտե՞ղ է մեր ապաստարանը․ համախմբվում ենք լուծելու մեր խնդիրները» խորագրով կրթական-տեղեկատվական արշավը, որն անցկացվում էր Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / MWCC NGO-ի և Վարդենիս համայնքի ակտիվ երիտասարդության մասնակցությամբ։

Սահմանամերձ Վարդենիս համայնքի օրհասական խնդիրներից է ապաստարանների և թաքստոցների առկայությունը, ուստի ԹԻՀԿ-ն որոշեց, որ կարևոր է նախաձեռնել մի արշավ, որ կանդրադառնա այս խնդրին։

Արշավը մեկնարկել էր ամռանը՝ նպատակ դնելով բարձրաձայնել այս հրատապ խնդրի մասին, ինչպես նաև ծառայել որպես տեղեկատվության տարածման աղբյուր համայնքում՝ խրախուսելով քաղաքացիների ավելի լայն ու ակտիվ մասնակցությունը։

Նոյեմբերի 15-ին ԹԻՀԿ-ը հանդիպում էր կազմակերպել Վարդենիսում, որի արդյունքում երիտասարդների հետ ամփոփվեցին արշավի արդյունքները։ Արշավի ընթացքում ԹԻՀԿ-ի տեղեկատվական նյութերին զուգահեռ, երիտասարդները աուդիովիուզալներ էին պատրաստել՝ համայնքում հարցումների և անհատական պատմությունների տեսքով, որոնք նաև տարածել էին սոցիալական հարթակներում։

Ամփոփիչ հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ Վարդենիսի համայնքապետարանից, աշակերտական խորհուրդների նախագահներ Վարդենիսի թիվ 2,3,4 հիմնական դպրոնցներից և Համազասպ Հարությունյանի անվան ավագ դպրոցից։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին հեռանկարային ծրագրեր, որ կրկին նվիրված են ապաստարանների խնդրին։ Ուրախ ենք տեսնել, որ արշավն ունեցավ ցանցային ազդեցություն և կշարունակվի այլ ծրագրերում։
--------------------------------------
«Որտե՞ղ է մեր ապաստարանը․ Համախմբվում ենք լուծելու մեր խնդիրները» արշավն իրականացվում էր Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation և Comms Hub-ի աջակցությամբ։

#քաղաքացիականհասարակությունըքեզհամար
#civilsociety4you

Վարդենիսի Համայնքապետարան
Որտե՞ղ է ՔՈ ապաստարանը

Civilnet.am-ի անդրադարձը թեմային՝ այստեղ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website