Արշավներ
#CivilSociety4You

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա


Արշավի նպատակն է ձևավորել հանրային օրակարգ հակախտրականության օրենսդրության, ինչպես նաև կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում հավասարության խթանման և ապահովման վերաբերյալ։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ


Արշավի նպատակն է Հայաստանի մարզերում ձևավորել բոլոր երեխաների համար մանկապարտեզների հասանելիության հանրային պահանջ:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ


Արշավի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած, տեղահանված և հարազատներ կորցրած կանանց ստանալու նոր մասնագիտություն, որը կօգնի նրանց նոր կարողություններն իրացնել լայն աշխատաշուկայում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն


Արշավի նպատակն է խթանել հանրության և, մասնավորապես՝ երիտասարդության մասնակցությունը տեղեկան ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման և համայնքային ռեսուրսների (այդ թվում՝ բյուջեի) բաշխման գործընթացներին։

Հանրային լրագրության ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Արշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընկալումը Ներքին գործերի նախարարության ձևավորման ու ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկած լուծումները և հանրային պահանջ ձևավորել ավելի թափանցիկ և հաշվետու ՆԳՆ-ի, ինչպես նաև ոստիկանության ձևավորման համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ


Արշավի նպատակն է խրախուսել քաղաքացիական ակտիվիզմը և խթանել իրավահավասարության, օրենքի գերակայության գաղափարը:

ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ


Արշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանների և ծառայությունների մատւցման վերաբերյալ:

Մեր մասին ավելին իմանալու , ինչպես նաև մեր ընթացիկ նախաձեռնություններին ծանոթանալու համար, կարող եք հետևել մեզ Facebook-ում:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website