Ո՞վ ենք մենք
Մենք Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) խումբ ենք։

Մեր աշխատանքն ու միասնական ջանքերն ուղղված են Հայաստանի քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը։

Մենք աշխատում ենք հանուն ժողովրդավարական արժեքների և աջակցում դրանց ամրապնդմանը Հայաստանում՝ խրախուսելով այնպիսի միջավայրի ձևավորում և զարգացում, որտեղ լսելի կլինի ժողովրդի ձայնը, իսկ նրա կարիքներն ու խնդիրները կդառնան լուծելի:

Մեր համատեղ ջանքերն ուղղված են կրթության, գենդերային խնդիրների, երիտասարդների ներգրավվածության, կոռուպցիայի, արդարադատության բարեփոխումների և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրների լուծմանը:

Մեր մոտեցումը հիմնված է հավաքական ջանքերի և ապացուցահեն ռազմավարությունների վրա։ Արդյունքում մենք ապահովում և իրականացնում ենք գործողություններ, որոնք հիմնված են հետազոտությունների և լավագույն փորձի վրա։

Մեր մասին ավելին իմանալու համար, ինչպես նաև մեր ընթացիկ նախաձեռնություններին ծանոթանալու համար, կարող եք հետևել մեզ Facebook-ում:

Հարթակի անդամները
Մեր խումբը բաղկացած է հետևյալ կազմակերպություններից․

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին Ամալյա Կոստանյանի (1960-2010) կողմից՝ կրելով «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ անվանումը։

Արդյունավետ կառավարմանն ուղղված ակտիվ ջանքերի շնորհիվ՝ մեկ տարի անց՝ 2001 թ. հոկտեմբերին, կազմակերպությունը հավատարմագրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) գլոբալ հակակոռուպցիոն շարժման կողմից՝ որպես նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2008 թվականից ՀԿ-ն վերագրանցվել և վերանվանվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):

Իր քսանամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ը դարձել է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում։ ԹԻՀԿ-ի առաքելությունն է խթանել լավ կառավարումը և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։


«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը:


«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան» ՀԿ

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը միավորում է 11 նշանավոր իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների, ովքեր կիսում են նույն տեսլականը՝ հավասար և արդար հասարակություն Հայաստանում: Այն պաշտոնապես հիմնադրվել է 2017 թվականին։ Կոալիցիան նպատակ ունի միավորել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների ջանքերը՝ համակարգային խտրականության դեմ պայքարի ավելի համապարփակ և արդյունավետ մոտեցում մշակելու համար:



«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին: Կազմակերպության ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հիմնախնդիրների վեր հանմանը՝ շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ձևավորման միջոցով անդրադառնալով հիմնական խախտումներին, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության և փոխըմբռնման խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը, փաստերի ստուգման և կրթական լուծումների միջոցով մեդիա և տեղեկատվական գրագիտության խթանմանը՝ դրանով իսկ նպաստելով ապատեղեկատվության դեմ պայքարին:



«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին։ Կազմակերպության աշխատանքները միտված են Հայաստանում նպաստելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու կայացմանը։


«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը տրամադրում է գաղտնի, պաշտպանված և անվճար ծառայություններ՝ ընտանիքում բռնությունից տուժածներին և նրանց երեխաներին։


«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին՝ որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ։ Այն գրանցվել է 2001 թվականին և վերագրանցվել է 2005 թվականին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որդեգրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համալիր մոտեցում, որն ուղղված է ինչպես իրավունքների խախտման կանխարգելմանը, այնպես էլ խախտված իրավունքների վերականգնմանը:



Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին։ Կազմակերպությունը զբաղվում է խոսքի, արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությամբ, տեղական ինքնակառավարման բարելավմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, հանրային միջոցների և ընտրությունների մոնիտորինգներով։ Այն նաև նախաձեռնում է նշված խնդիրների հաղթահարման համար ռազմավարական դատավարություններ:




«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանում հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ապատեղեկատվության դեմ պայքարի, բարեփոխումների առաջմղման և ընտրական գործընթացների մշտադիտարկման ու բարելավման ոլորտներում։


Գործընկերություն/ Համագործակցություն

Որպես մեր բազմաբնույթ նախաձեռնությունների մաս՝ մենք համագործակցում ենք Comms Hub-ի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) հետ: Այս ռազմավարական համագործակցությունները մեզ հնարավորություն են տալիս ավելի մեծացնել մեր ջանքերի ազդեցությունը՝ պաշտպանելու Հայաստանում բոլորի իրավունքները և արժանապատվությունը։
CommsHub-ը ժողովրդավարության աջակից և ջատագով ռազմավարական հաղորդակցության խմբերի գլոբալ ցանց է: Այն աշխատում է ՔՀԿ-ների հետ վերջիններիս ՝ մատուցելով մի շարք մասնագիտական ծառայություններ:
Webpage
Ժողովարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է Հայաստանում, որը նպաստում է ժողովրդավարության, անվտանգության և մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ աջակցելով ժողովրդավարության կողմնակիցներին և ստեղծելով գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և պրոֆեսիոնալիզմի վրա:
Webpage
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website