Մենք Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) խումբ ենք։
Մեր աշխատանքն ու միասնական ջանքերն ուղղված են Հայաստանի քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը։
Մենք աշխատում ենք հանուն ժողովրդավարական արժեքների և աջակցում դրանց ամրապնդմանը Հայաստանում՝ խրախուսելով այնպիսի միջավայրի ձևավորում և զարգացում, որտեղ լսելի կլինի ժողովրդի ձայնը, իսկ նրա կարիքներն ու խնդիրները կդառնան լուծելի:
Մեր համատեղ ջանքերն ուղղված են կրթության, գենդերային խնդիրների, երիտասարդների ներգրավվածության, կոռուպցիայի, արդարադատության բարեփոխումների և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրների լուծմանը:
Մեր մոտեցումը հիմնված է հավաքական ջանքերի և ապացուցահեն ռազմավարությունների վրա։ Արդյունքում մենք ապահովում և իրականացնում ենք գործողություններ, որոնք հիմնված են հետազոտությունների և լավագույն փորձի վրա։
Մեր նախաձեռնությունները բացահայտելու համար հրավիրում ենք միանալ մեր էջին
Կապ հաստատեք մեզ հետ
Հարցերի դեպքում և համագործակցության առաջարկների համար կարող եք կապ հաստատել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի hաղորդակցման պատասխանատու Եկատերինա Պողոսյանի հետ: