Կայացավ «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» հանրային քննարկումը
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» հանրային քննարկումը և ֆեյսբուքյան «Չարաճճի պաշտոնյաներ» խմբի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Քննարկման բանախոսներն էին ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Քննարկումն անցավ բուռն մթնոլորտում: Բանախոսները ներկայացրեցին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման գործում իրենց առաջնահերթությունները, անդրադարձան ոստիկանության և պետական այլ կառույցների աշխատանքի խնդիրներին, ինչպես նաև պատասխանեցին քննարկման մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին:

Քննարկումից հետո տեղի ունեցավ ֆեյսբուքյան «Չարաճճի պաշտոնյաներ» խմբի միջոցով պաշտոնատար անձանց կողմից երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտման դեպքերը գրանցած քաղաքացիների պարգևատրման արարողությունը: Շնորհվեցին վեց մրցանակներ՝ հինգ անվանակարգերում:

Մասնավորապես,

«Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբում ամենաբարձր պաշտոնյայի կողմից արված խախտումը արձանագրելու համար մրցանակը տրվեց Լիլիթ Մուսյուկին,

Պաշտոնյաների կողմից արված խախտումների վերաբերյալ «Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբում ամենաշատ դիտումներ հավաքած հրապարակման համար մրցանակը տրվեց Արտակ Գաբոյանին,

«Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբում պաշտոնյաների կողմից մարզերում արված ամենակոպիտ խախտումը արձանագրելու համար մրցանակը տրվեց Գևորգ Քոթանջյանին,

«Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբում ամենաակտիվ մասնակցության համար մրցանակը տրվեց Տիգրան Հակոբյանին,

«Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբում արձանագրված խախտումների վերաբերյալ ամենաակտիվ կերպով ահազանգելու համար մրցանակը տրվեց Հակոբ Կարապետյանին,

«Չարաճճի պաշտոնյաներ» խմբում ամենաակտիվ մասնակցության երկրորդ մրցանակը տրվեց Գևորգ Աղաբաբյանին:

Ավելին՝ այստեղ
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website